ՍԵՐ
Կանայք ուզում են սիրել, տղամարդիկ սիրում են ուզել:
Սիրո ծանր շղթաները մարդուն վերև են բարձրացնում:
Կինը անսահման է. տղամարդն այդ անսահմանությունն ընկալում է իր սահմանափակության համեմատ:
ՄԵՂՔ
Հիշի՛ր. մեղքդ նման է սեփական ստվերիդ. այն երևում է նույնիսկ ամենաաղոտ լույսի տակ:
Աստված մարդուն վերև է քաշում նրա մի մազից բռնած. թեթևացի՛ր մեղքերի ծանրությունից, որ մազը չկտրվի:
Դու ապրում ես մեղքի մեջ. այնպե՛ս արա, որ մեղքը չապրի քո մեջ:
Մեղքը մագնիս է, մարդը` երկաթի մի կտոր: Չկպչելու համար դարձիր ոսկի:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)